FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  23

Ուղևորների իրավունքները և պարտականությունները.
1. Ուղևորության համար ուղևորը պետք է ունենա ուղետոմս կամ երթևեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթևեկության իրավունքի վկայական և այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղևորության ընթացքում և ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով: Միջպետական և միջքաղաքային երթուղիներում մինչև ավտոբուսի մեկնելն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղևորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղևորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի.
2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխելու մինչև 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև մինչև 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթևեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը: Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթևեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթևեկության համար վճարը գանձվում է սահմանված փոխադրավարձի չափով.
3. Արտոնություններով երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով.
4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաև ոչ փոխադրողի մեղքով կամ այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ և այլն) ուղևորությունը դադարեցվելու դեպքերում ուղևորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղևորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային երթուղիներով` ազատ նստատեղերի առկայության դեպքում).
5. Ուղեբեռը փոխադրման հանձնելիս ուղևորն իրավունք ունի հայտարարելու դրա արժեքը` վճարելով սահմանված գումարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  23

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի ձեռք բերված մեկ ուղետոմսին համապատասխան տեղափոխելու`
    ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը և 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.
    բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.
    գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.
    դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա» կետով սահմանված կարգով.
7. Ուղևորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրելու այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են տեղավորվել դռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը և սարքավորումը, չեն խանգարի ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը: «Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցաղային առարկաներ և սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը և սարքավորումը: Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ և վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների և տապաստակների առկայությամբ, մրգերն ու բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ ունեցող զամբյուղներով: Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից և ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ: