Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը. Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի: Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել: Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում ենթակա են վերանայման: Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետով: |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 Ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ դիմում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով և պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները և պահանջները չեն խախտվել կամ փոփոխվել, և առկա է օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, կամ դրա ժամկետի երկարաձգումը չի հակասում սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը բավարարում կամ մերժում է դիմումի մուտքագրման օրվանից երեք ամսվա ընթացքում։ Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա չէ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն, որի ժամկետը երկարաձգվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության և սույն հոդվածի պահանջներին չհակասելու դեպքում։ Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա են սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին տրամադրվում է վերանայված ջրօգտագործման թույլտվություն։ |