Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 15 Պետական պատվիրատուի իրավասությունները. 1. Պետական պատվիրատուն` 1) գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծավալների և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ. 2) կազմակերպում և իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին. 3) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պետական պայմանագրով նախատեսված պայմանների և մատակարարվող ռազմական ապրանքին և գույքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ. 4) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարում է վճարումներ. 6) պետական պայմանագրի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ժամկետների և որակի նկատմամբ. 7) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի և նյութերի փորձարկումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել իրականացնելու լրացուցիչ փորձարկումներ, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորավարժարաններում. 8) գլխավոր կատարողի հետ կազմակերպում և անցկացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ. 9) իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի սահմանած նորմատիվ իրավական և այլ ակտերին համապատասխան. 10) հաստատում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ստեղծման և սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 15 13) սահմանում է գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգ` պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար. 14) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) միջոցով պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ և ընդունումը հավաստող համապատասխան ակտով իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն: |