FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը.
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Կառավարությունը.
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր ծրագրին համապատասխան.
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները՝ այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ.
4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝
    1) մյուսների հետ հավասար հիմունքներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
    2) հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովումը: