Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը կարգավորում է մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի և անվտանգության հետ կապված հարաբերությունները. 2. Սույն օրենքով սահմանվում են` 1) մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքները. 2) մարդու արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման հիմնական սկզբունքները. 3) դոնորների, ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների և ոլորտի այլ կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները. 4) մարդու արյան կամ դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները. 3. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունները: |