Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ. 1. Սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննությունը լիազորված մարմինն անցկացնում է սույն հոդվածի համաձայն. 2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի` սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի առկայությունը. 3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին. 4. Եթե հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը, հայտն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին, ուղարկում է հարցում` ուղղված և պակաս փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում ներկայացնելու առաջարկությամբ. 5. Հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկու ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է անվավեր. 6. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված սելեկցիոն նվաճման էությունը: Լրացուցիչ նյութերը համարվում են սելեկցիոն նվաճման էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված հայտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է ձևակերպել որպես առանձին հայտ. 7. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման հայտը ներկայացնելու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հայտը ներկայացնելու օր է համարվում ուղղված և պակաս փաստաթղթեր ներկայացնելու օրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 7.1. Լիազորված մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն. 7.2. Հայտը պաշտոնապես հրապարակվում է այդ մասին որոշում կայացնելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում. 8. Եթե հայտատուն արտոնագիր տալը մերժելու մասին նախնական փորձաքննության որոշմանը չի համաձայնվում, ապա որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում իրավունք ունի կրկնական նախնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: (նախադասությունը հանվել է 28.09.16 ՀՕ-145-Ն) 9. Լիազորված մարմինը կրկնական նախնական փորձաքննության անցկացման մասին դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում` արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում. 10. Կրկնական նախնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից, հայտատուն կարող է դիմել դատարան: |