FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  55

Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու կարգը.
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է իր ներկայացրած զեկուցագրի հիման վրա, բացառությամբ երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու.
2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-11-րդ կետերով նախատեսված դեպքերի.
3. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Պայմանագրային զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը: Պաշտոնաթող նախկին զինծառայողները համարվում են զինված ուժերի և այլ զորքերի վետերաններ.
4. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողներին` անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն սպայական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորում հաշվառված և սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող, ինչպես նաև պետական լիազոր մարմնում աշխատող և զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիները` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Սույն մասով չնախատեսված և զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  55

8. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ.
9. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը, սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  55

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայությունից անօրինական արձակված պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է իր ցանկությամբ՝ զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու միջոցով` արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում.
6. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու և զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման և զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա: Արձակման հրամանում պարտադիր նշվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժը, որում առանձին նշվում են օրենքով սահմանված օրացուցային ստաժը, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող անհրաժեշտ օրացուցային ստաժի առկայության դեպքում՝ նաև արտոնյալ պայմաններով հաշվարկվող զինվորական ծառայության ժամանակահատվածները.
7. Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից, և հրամանի տրման օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ: Հիվանդանոցային բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը: