FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների. մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ. կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի). խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում. խաղատուն` այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր). խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր. խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ. խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից). կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

լիազոր մարմին՝ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին. ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար (այսուհետ` Տնօրեն), խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից. խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցելու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է` ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի. նախասրահ` խաղասրահի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ անցկացվում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում տվյալների շտեմարան. իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու. միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները. նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

Ինտերնետ շահումով խաղ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների: Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում. շահումով խաղի գործունեության կազմակերպում` խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրում և շահագործում. վերահսկող մարմին` Պետական եկամուտների կոմիտե: խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի հատուկ խաղային հաշվից օգտագործվում են կամ փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի սահմանած կանոններին համապատասխան. խաղադրույք ընդունելու իրավունք` իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար: