FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  11

Սույն օրենքի կատարման նկատմամբ կիրառվող ընթացակարգային դրույթները.
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, սույն օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները.
2. Եթե անձը ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ է կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա նրա պատժից ազատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ երբ անձը պատիժ է կրում մեկից ավելի հանցագործության համար, և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրանցից առնվազն մեկի հանցավորությունը չի վերացվել.
3. Միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններին համապատասխան, վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորամիավորումների հրամանատարներին, զինվորական հիմնարկների պետերին: