FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Փակ մրցույթի կիրառման պայմանները.
1. Փակ մրցույթը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք.
2. Փակ մրցույթը պարբերական է, եթե գնման առարկան ձեռք է բերվում պարբերաբար, և այն ներառված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում: Փակ մրցույթը նպատակային է, եթե գնման առարկան ներառված չէ սույն մասով նախատեսված ցուցակում.
3. Փակ մրցույթի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները.
4. Փակ նպատակային մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից.
5. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, հայտերի ներկայացման ժամկետն առնվազն քսան օրացուցային օր է.
6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների համար հայտերի ներկայացման ժամկետն առնվազն`
    1) տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.
    2) երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.
7. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է.
8. Փակ պարբերական մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից: