FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40.9

Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը` առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով կամ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով, ինչպես նաև համացանցի միջոցով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում հրապարակումն իրականացրած ֆիզիկական անձի կամ կազմակերպության նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։ Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: