Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները. 1. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են` 1) սպառողների շահերի պաշտպանության սկզբունքը` սպառողների առողջության և կյանքի՝ արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանությունը, այդ թվում՝ սպառողների գույքային իրավունքների և ազատությունների պաշտպանությունը. 2) ռիսկերի վերլուծության սկզբունքը` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը. 3) կանխարգելման սկզբունքը` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը և հանրությանն սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերումը, դրանց հետագա տարածման կանխումը ու վերացումը: |