FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  77

Դատախազության ֆինանսավորումը.
1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն.
2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով.
3. Կառավարությունն Ազգային ժողով և գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը.
4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին.
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ.
6. Բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնում է դատախազության գլխավոր քարտուղարը.
7. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից: