Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 71 ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ. 1. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձինք ծանուցվում են ժողովի գումարման մասին` նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու, իսկ ժողովի գումարման մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` նաև այն հրապարակելու միջոցով, եթե կանոնադրությամբ ծանուցման այլ ձև նախատեսված չէ: Ժողովի գումարման մասին ծանուցման ձևը, այդ թվում` նաև մամուլի այն միջոցը, որում պետք է հրապարակվի ծանուցումը, սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ: Եթե կանոնադրությամբ ծանուցման որոշակի ձև սահմանված չէ, ապա բաժնետերերի ծանուցումը ժողովի մասին, ինչպես նաև քվեաթերթիկների տրամադրումը սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց իրականացվում է պատվիրված նամակներ ուղարկելու միջոցով կամ անձամբ հանձնելով կամ էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով), որոնք թույլ են տալիս հավաստիանալ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու մասին. 2. Ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու ժամկետները սահմանվում են կանոնադրությամբ: Բաց Ընկերությունը պարտավոր է ժողովի գումարման մասին իր բաժնետերերին սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ծանուցել ժողովի գումարման օրվանից առնվազն 21 օր առաջ. 3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի` ա) Ընկերության ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը. բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը. գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը. դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը. ե) բաժնետերերի ծանոթանալու կարգը ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն բաժնետերերին ժողովը նախապատրաստելու ընթացքում. 4. Տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են` ա) Ընկերության տարեկան հաշվետվությունը. բ) Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) և Ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 71 գ) տեղեկություններ խորհրդի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) առաջադրվող թեկնածուների մասին. դ) կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ: Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև բաժնետերերին` ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ. 5. Ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ ուղարկվում են սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները և նյութերը. 6. Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձն արժեթղթերի անվանատեր է, ապա ժողովի գումարման մասին ծանուցումն ուղարկվում է նրան: Վերջինս պարտավոր է ծանուցումն ուղարկել այն անձանց, որոնց շահերը նա ներկայացնում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ նրա և այդ անձանց միջև կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում: |