Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 231 Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները. 1. Հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն ու աստիճանն են. 2. Հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն ու աստիճանն են. 3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի հարկային ծառայող վարչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն ու աստիճանն են. 4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն ու աստիճանն են. 5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, ավագ հետաքննիչի, պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն ու աստիճանն են. 6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ օպերլիազորի, քննիչի, հետաքննիչի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն ու աստիճանն են: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 231 7. Հարկային ծառայության հարկային մարմնի օպերլիազորի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն ու աստիճանն են. 8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն ու աստիճանն են: |