Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը. 1. Առաջարկի փաստաթղթի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով։ Առաջարկի փաստաթղթի ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները կարող են տարբերվել՝ կախված առաջարկվող կրիպտոակտիվների տեսակից. 2. Առաջարկի փաստաթուղթը չպետք է ներառի կրիպտոակտիվների ապագա արժեքի մասին որևէ հայտարարություն կամ հավաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների. 3. Առաջարկի փաստաթուղթը պարունակում է հստակ դրույթ առ այն, որ՝ 1) կրիպտոակտիվները կարող են մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը․ 2) կրիպտոակտիվները կարող են երբեմն իրացվելի չլինել․ 3) սպառողական թոքենների դեպքում դրանք կարող են չապահովել ապրանքը կամ ծառայությունը ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու՝ առաջարկի փաստաթղթով նախատեսված իրավունքները. 4. Առաջարկի փաստաթուղթը պարունակում է դրանում ներառված էական տեղեկատվության հակիրճ նկարագրությունը ներկայացնող ամփոփաթերթ։ Ամփոփաթերթը պարունակում է նախազգուշական դրույթ առ այն, որ՝ 1) ամփոփաթերթը համարվում է առաջարկի փաստաթղթի ներածական համառոտ նկարագրություն․ 2) առաջարկվող կրիպտոակտիվների ձեռքբերման վերաբերյալ որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական առաջարկի փաստաթղթի և ոչ թե միայն ամփոփաթերթի վրա. 5. Առաջարկի փաստաթուղթը հրապարակվում է հեշտ ընթեռնելի տառաչափով, տառատեսակով և հայերենով: Առաջարկի փաստաթղթի հայերենով հրապարակման պահանջը չի սահմանափակում առաջարկի փաստաթղթի հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով: Եթե հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով հրապարակված առաջարկի փաստաթղթերի միջև առկա է իմաստային անհամապատասխանություն, կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերեն հրապարակված փաստաթուղթը: |