Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 130 Պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը. 1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողները պետական բյուջե են վճարում այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝ 1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարները. 2) Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները. 3) Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարները. 2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները. 3. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և շահութահարկի նվազեցվող գումարների դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով՝ շահութահարկի նվազեցվող գումարներ են համարվում՝ 1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով կատարված շահութահարկի կանխավճարները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 130 2) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին վճարված՝ մշտական հաստատությանը վերագրվող եկամուտներից ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները. 4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով և Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային գործակալի կողմից հաշվարկված և պահված շահութահարկի գումարները համարվում են պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի վերջնական գումարներ. 5. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով, պետական բյուջե են վճարում հարկային գործակալ չհամարվողների կողմից ստացված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարները: |