FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Մասնագիտացված կառույցի գույքի ձևավորման աղբյուրները.
1. Մասնագիտացված կառույցի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
    1) անդամներից գանձվող մուտքի վճարները.
    2) անդամ աուդիտորներից և փորձագետ հաշվապահներից գանձվող անդամավճարները.
    3) անդամ աուդիտորական կազմակերպություններից գանձվող անդամավճարները.
    4) մասնագիտական որակավորման քննությունների անցկացումից սահմանված հասույթները.
    5) հրապարակումների վաճառքից ստացված հասույթները.
    6) դասընթացների անցկացումից ստացված հասույթները.
    7) բանկային ավանդներից ստացված եկամուտները.
    8) արժեթղթերից (բաժնային և պարտքային) ստացված եկամուտները.
    9) պետական և ոչ պետական կառույցներից (այդ թվում՝ օտարերկրյա) ստացված նվիրատվությունները, դրամաշնորհները.
    10) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտները.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վճարները հաստատուն են բոլոր անդամների համար, իսկ 3-րդ կետում նշված անդամավճարները կարող են ունենալ երեք բաղադրիչ` առաջինը՝ հաստատուն բոլոր անդամների համար, իսկ երկրորդը և երրորդը՝ փոփոխուն` կախված աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացած հասույթներից, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում իրականացված պարտադիր աուդիտի քանակից: Անդամավճարների չափերը սահմանում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմինը: