Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք պետական սահմանը փաստացի հատելու միջոցով. 2) ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերումը Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ. 3) սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում մաքսային մարմիններին վերապահված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացում մաքսային մարմինների կողմից. 2. Սույն օրենքում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքով, Միության` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային այլ պայմանագրերով ու ակտերով, ինչպես նաև Միության մասին պայմանագրով և Միությանը միանալու մասին պայմանագրով, իսկ սույն մասով նախատեսված իրավական ակտերով սահմանված չլինելու կամ այդ իրավական ակտերին համապատասխան՝ հասկացությունների սահմանումը Միության անդամ պետության օրենսդրությանը վերապահված լինելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ |