Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) երիտասարդ՝ 13-ից մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձ. 2) պետական երիտասարդական քաղաքականություն` Կառավարության ընդունած ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի այլ հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը և որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը. 3) երիտասարդական աշխատանք՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացու ձևավորմանն ուղղված աշխատանք. 4) երիտասարդական աշխատող՝ անձ, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք` վճարովի (համայնքային ծառայության կամ վճարովի ծառայությունների մատուցմամբ կամ աշխատանքային պայմանագրային հարաբերություններով) կամ կամավորության սկզբունքով. 5) երիտասարդական ծրագիր՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող պլանավորված միջոցառումների համակարգ. 6) երիտասարդական միջոցառում՝ երիտասարդական ծրագրերի իրականացմանն ուղղված պլանավորված գործողություն, որն իրականացվում է երիտասարդների համար, երիտասարդների կողմից կամ նրանց մասնակցությամբ. 7) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 8) երիտասարդական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի և երիտասարդական ծրագրերի իրականացումը, և որի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են, իսկ անդամություն չունեցող կազմակերպությունների դեպքում կառավարման մարմնի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են. 9) երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում միավորում է երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքները և ազգային ու միջազգային մակարդակներում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին, որը պետության հետ՝ ի դեմս երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին), պետք է ունենա կնքված սոցիալական գործընկերության մասին համագործակցության հուշագիր: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի առնվազն 2/3-ը պետք է բաղկացած լինի երիտասարդական կազմակերպություններից, իսկ կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի անդամակցության չափանիշները և կարգը սահմանվելու են միացյալ մարմնի կանոնադրությամբ: Այն գործելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անկախ և կնքված հուշագրի հիման վրա. 10) երիտասարդական նախաձեռնող խմբեր՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող երիտասարդների ինքնակազմակերպման շնորհիվ ձևավորված խումբ, որի գործունեությունը բխում է պետական երիտասարդական քաղաքականությունից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 11) երիտասարդական կենտրոն՝ պետության կամ համայնքի կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք, կազմակերպում է ինտելեկտուալ ժամանց և իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրեր և միջոցառումներ. 12) երիտասարդական ուսումնասիրություն՝ երիտասարդության հարցերին առնչվող հետազոտական գործունեություն, որն ուղղված է երիտասարդների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքմանը, նրանց ակնկալիքների, ձգտումների, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վրա ազդեցություն ունեցող երիտասարդների սոցիալական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ազդեցությունների չափմանը. 13) համայնքի երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող համայնքային առանձնահատկությունները արտացոլող պլանավորված միջոցառումների համակարգ: |