FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը.
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը.
2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները` փաստաբանների պալատի խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
3. Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը.
4. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ.
5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի համար վճարները, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

6. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով.
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով.
7.1. Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով.
8. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից.
9. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով.
10. Փաստաբանների պալատը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով չսահմանված անձանց՝ դիմողի կողմից գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելու պատճառով, պարտավոր է այդպիսի հանգամանքները հայտնի դառնալուց հետո՝ վեցամսյա ժամկետում, գործողություններ ձեռնարկել նման անձին պատասխանատվության ենթարկելու և փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը պահանջելու համար, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

11. Փաստաբանների պալատի խորհուրդն ստեղծում է հանրային պաշտպանի գրասենյակի պահուստային ֆոնդ՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց վճարումներ կատարելու նպատակով: Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակով.
12. Պահուստային ֆոնդի միջոցները գոյանում են՝
    1) սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված վճարներից.
    2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից: