FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի ընթացքում քննություն իրականացնելու և որոշումներ կայացնելու կարգը.
1. Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի ընթացքում սույն հոդվածով սահմանված պաշտոնատար անձինք կատարում են քննություն և ընդունում որոշումներ.
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տեսչական մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում և կարգով.
3. Գործերը քննվում են համապատասխան արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում, բացառությամբ վարչական իրավախախտումների գործերի, որոնց քննությունը կատարվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
4. Գործերի քննությունն իրականացվում է ստուգումների ընթացքում արձանագրված փաստերի և ուսումնասիրությունների արդյունքների համադրմամբ, որոնց անհամապատասխանության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց հանձնարարությամբ ստուգումները կարող են երկարաձգվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
5. Գործերի քննության արդյունքով կայացվում են հետևյալ որոշումները.
    ա) իրավախախտումներ չհայտնաբերելու դեպքում՝ «արձանագրությունը (ակտը) ընդունել ի գիտություն».
    բ) իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժ.
    գ) իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ.
    դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել ստուգվող սուբյեկտին.
    ե) ըստ իրավախախտման բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցնել, կասեցնել և արգելել իրավախախտում թույլ տվող անձանց գործողությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

զ) ըստ իրավախախտման բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով առգրավել ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները, որսագործիքները և որսի գործիք համարվող այլ միջոցներ.
    է) իրավախախտում թույլ տված անձանց համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել համապատասխան մարմիններ.
    ը) հայտնաբերված իրավախախտումների վերացման համար տալ հանձնարարականներ.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշումներում նշվում են որոշումն ընդունած մարմնի և ստորաբաժանման անվանումը, գործը քննող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ստուգվող սուբյեկտի անվանումը, գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և տեղը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, իրավախախտման դեպքում՝ տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը, կատարման ենթակա միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև գործի վերաբերյալ եզրահանգումը.
7. Բնապահպանական պետական տեսչական ստուգմամբ կայացված որոշման և հայտնաբերված խախտման վերացման հանձնարարականի ձևերը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը: