FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  62

Արտոնագիրը գործողության մեջ պահելը.
1. Արտոնագիրը գործողության մեջ պահելու համար վճարվում են տարեկան պետական տուրքեր, որոնց չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են օրենքով.
2. Տարեկան պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև գործողության ընթացիկ տարվա ավարտը: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տարեկան պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով.
3. Տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության երկրորդ տարվանից.
4. Եթե արտոնագիր տալու գործընթացը տևում է հայտը ներկայացնելու թվականից սկսած՝ մեկ տարուց ավելի, ապա տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հետ միասին: Տարեկան պետական տուրքի առաջին վճարման դեպքում վճարվում են նաև արտոնագրի գործողության նախորդ տարիների համար սահմանված տարեկան պետական տուրքերը` սկսած սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարվանից.
5. Արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հետ վճարվող տարեկան պետական տուրքերը վճարվում են սահմանված դրույքաչափերով՝ անկախ վճարման ժամկետից.
6. Արտոնագրի գործողության ընթացիկ տարվա 9-րդ ամսվա ընթացքում պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը հիշեցումով ծանուցում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման անհրաժեշտության և սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանված տարեկան պետական տուրքը չվճարելու հետևանքների մասին.
7. Սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում արտոնագրի գործողությունը դադարեցվում է, որի մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.
8. Եթե վճարված տարեկան պետական տուրքի չափը չի համապատասխանում սահմանված չափին, ապա այն կարող է լրավճարել արտոնագրատերը պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագիրն ուղարկելու օրվանից` երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում սահմանված չափով տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում արտոնագրի գործողությունը դադարեցվում է: