FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 12

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

5.4) իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ.
5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, որի իրականացման կարգը հաստատվում է Կառավարության որոշմամբ.
5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.
5.7) իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն, Կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված և լիազորված մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված լիազոր և ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների (չափորոշիչների) համաձայն.
5.8) պետական մարմինների՝ համացանցում տեղակայված տեղեկատվության (այդ թվում՝ պետական մարմինների պաշտոնական կայքէջերի) պաշտպանության, ինչպես նաև համացանցին պետական մարմինների անվտանգ համակցումն ապահովելու համար շահագործում են տեղեկատվական համակարգեր.
5.9) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձևաչափով։ Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

6) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները` համարժեք հատուցմամբ.
    7) հանցագործությունների կանխման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործում են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.
    8) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք են գործում ֆիզիկական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, և հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.
    9) ստուգում են ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց` անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.
    10) ձերբակալում են այն անձանց, որոնք ներթափանցել են կամ ներթափանցվելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների և պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաև ստուգում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից ստանում են բացատրություններ, կատարում են այդ անձանց իրերի ու փաստաթղթերի զննում և առգրավում.
    11) պետական մարմիններ և կազմակերպություններ են ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանում են տեղեկություններ (այդ թվում` առցանց), որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
    13) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կիրառում են տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման համար նախատեսված տեխնիկական կենտրոններ.
    14) անցկացնում են քրեագիտական և այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.
    15) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում են օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.
    16) իրենց իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, մասնակցում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր.
    17) իրականացնում են միջոցառումներ` ուղղված սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում` լիազորված մարմնի համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը), ազգային անվտանգության մարմինների պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործում են տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

18) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.
    19) անցկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտություններ.
    20) պայմանագրային հիմունքներով օգտվում են ֆիզիկական անձանց և կազմակերպությունների բնակելի և այլ շինություններից.
    21) կադրերի մասնագիտական պատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունեն համապատասխան ուսումնական հաստատություններ.
    22) հատուցմամբ կամ անհատույց իրականացնում են կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.
    23) վարչապետին և նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.
    24) բացահայտում, կանխում և խափանում են Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը. 24․1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի իրավական ակտերով․ 25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.
    26) բացահայտում, կանխում և խափանում են օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած հանցանքները, իրականացնում են այդ հանցանքները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

49) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղում են օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավասու մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով.
    50) վարչապետին ու նրա հանձնարարությամբ` պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին իրազեկում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին.
    51) ապահովում են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը և իրենց իրավասության սահմաններում պայքարում են տնտեսական հանցագործությունների դեմ.
    52) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում են ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.
    53) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, Կենտրոնական բանկի, պետական այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները (բացառությամբ դիվանագիտական փոստի).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

54) փոխադրում են պետական և դիվանագիտական ծառայության մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունները, ապահովում են դրանց պահպանումը.
    55) լիազորված մարմնում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ստեղծում են կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնի գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.
    56) իրենց իրավասության սահմաններում ընդհանրացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնում վարչապետին, մասնակցում են համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս իրականացնում են ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարումը.
    57) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջները.
    58) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումներ և հաղորդումներ.
    59) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում, իրականացնում և վերահսկում են տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումները, ապահովում են տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

60) հանցավոր ոտնձգություններից ապահովում են ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, այդ մարմիններին աջակցող անձանց, քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանությունը.
    61) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը, իրենց իրավասության սահմաններում քննարկում նրանց հանրագրերը, դիմումները և բողոքները.
    62) սահմանված կարգով պատրաստում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.
62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով․ 63) մասնակցում են սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը, իրականացնում են սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխում.
    64) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունեն հատուկ ստորաբաժանումներ.
    65) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝
    ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ,
    բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: 66)
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.7-րդ և 5.8-րդ կետերով նախատեսված լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար լիազորված մարմնի համակարգում ձևավորվում է Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնը (National Cyber Defense Center)՝ որպես կառուցվածքային ստորաբաժանում.
1.2. Լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փոխգործակցության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ.
2. Սույն հոդվածի իմաստով՝ սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացումն է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում.
3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ.
4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթն ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում.
5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից.
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ լիազորությունները, պատվիրակված գործառույթների իրականացումը.
1. Ազգային անվտանգության մարմինները՝
    1) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ամրապնդում են հանրապետության պաշտպանունակությունը.
    2) գաղտնի հիմունքներով համագործակցում են դրա համար համաձայնություն տված անձանց հետ.
    3) օրենքով սահմանված կարգով իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.
    4) իրենց իրավասության սահմաններում ներթափանցում են հետախուզական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.
    5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.
5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքէջերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.
5.2) օրենքով սահմանված կարգով համակարգում են տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռմիջադեպերին արձագանքելու աշխատանքները.
5.3) մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

27) բացահայտում, կանխում և խափանում են ահաբեկչական գործողությունները.
    28) մշակում և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված` զենքի, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.
    29) իրենց իրավասության սահմաններում ապահովում են անվտանգությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում.
    30) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.
    31) մասնակցում են պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում են պետական մարմիններում, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով իրականացնում են միջոցառումներ` կապված քաղաքացիներին պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ.