Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Հոգաբարձուների խորհուրդը. 1. Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է. 2. Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է հինգ անդամից. 3. Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ վարչապետից, Լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարներից, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահից և Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցչից բաղկացած մրցութային հանձնաժողովի կողմից. 4. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով ընտրված անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է վարչապետին՝ հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու համար. 5. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել առողջապահության կառավարման կամ ֆինանսների բնագավառում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ ունեցող թեկնածուն, որը հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր գործարար համբավ. 6. Հիմնադրամի կառավարման մարմինների ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածուներին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ. 7. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել Հիմնադրամի շահերով և դրսևորել քաղաքական զսպվածություն. 8. Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից՝ խորհրդի ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ. 9. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքները, պարտականությունները, լիազորությունների դադարման դեպքերը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ. 10. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 1) Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, գործունեության հաշվետվություններում ներառվելիք ոչ ֆինանսական գործունեության արդյունքների և Հիմնադրամի գործունեությունը բնութագրող ցուցանիշների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը. 2) Հիմնադրամի՝ սույն օրենքով նախատեսված այլ մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների դադարեցումը. 3) Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը. 4) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը. 5) տարին առնվազն երկու անգամ գլխավոր տնօրենի հաշվետվությունների լսումը. 6) առնվազն եռամսյակը մեկ Հիմնադրամի գործունեության և դրա ռիսկերի, Ռեգիստրի և էլեկտրոնային այլ համակարգերի անվտանգության ապահովման վերաբերյալ Հիմնադրամի իրավասու աշխատողների զեկույցների լսումը. 7) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը. 8) Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրության արդյունքների հաստատումը. 9) Հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը. 10) իր աշխատակարգի հաստատումը. 11) Հիմնադրամի գործունեությունը կարգավորող իրավական այն ակտերի ընդունումը, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված չէ Հիմնադրամի այլ մարմիններին․ 12) Հիմնադրամի կանոնադրական նպատակների համար անհրաժեշտ դրամական միջոցների անբավարարության դեպքում լրացուցիչ միջոցների հատկացման խնդրով Լիազոր մարմին միջնորդություն ներկայացնելը. 13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և հանրայնացման նկատմամբ վերահսկողությունը. 14) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների և փորձագիտական աշխատանքների իրականացման կարգի սահմանումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 15) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի կատարման ընթացքի և որակի ստուգման կարգի սահմանումը. 16) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրվող ծառայությունների հատուցման պայմանների, մատուցվող ծառայությունների գների հաստատումը. 17) սույն օրենքով, այլ օրենքներով, Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև Հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը. 18) Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում կարող է ձևավորել Հիմնադրամի այլ մարմիններ: |