FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  5

Ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովի լիազորությունները.
1. Հանձնաժողովը՝
    1) քննում է ոստիկանության ծառայողի (բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ ենթադրյալ խախտումները․ 2) հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին.
2. Հանձնաժողովն իրավասու է՝
    1) անցկացնելու լսումներ.
    2) դիմողից, ենթադրյալ խախտումը կատարած ոստիկանության ծառայողներից, այլ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից հայցելու և ստանալու քննությանն առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն.
    3) քննության շրջանակներում փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված միջնորդություններ ներկայացնելու իրավասու ստորաբաժանում.
3. Քննության արդյունքով Հանձնաժողովն ընդունում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն, որն ստորագրում են Հանձնաժողովի անդամները։ Խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը ներառում է ոստիկանության ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու մասին առաջարկություն: Հանձնաժողովը կարող է լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնել բարեվարքության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ.
4. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  5

5. Եթե ծառայողական քննությունը նշանակվել է ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումները քննելու համար, և ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ խախտումը կարգապահական է կամ վերաբերում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ ծառայողական լիազորություններն անցնելուն, ապա Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար.
6. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումների կապակցությամբ ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները։