Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 13 Կարգապահական խախտման հասկացությունը. 1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաև սպայական կազմի զինծառայողի կողմից հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով. 2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ. 3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում ստացված՝ վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ծառայողական քննություն չի անցկացվում, և իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն: |