FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  53

Տուժողի օրինական ներկայացուցիչը.
1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` տուժող ճանաչված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս տուժողի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը: Տուժող ճանաչված իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու տուժողի օրինական ներկայացուցիչ.
2. Անձը տուժողի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ.
3. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ թույլատրվում է վարույթին որպես տուժողի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուսները.
4. Տուժողի օրինական ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների.
5. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև`
    1) իմանալու տուժողին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու նրան.
    2) մասնակցելու տուժողի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների.
6. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու տուժողի շահերին վնասող որևէ գործողություն.
7. Տուժողի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ.
8. Տուժողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա: