FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  278

Դատալսումները հետաձգելը.
1. Դատալսումները հետաձգվում են՝
    1) եթե առկա է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու որևէ հիմք.
    2) դատական նիuտին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա.
    3) եթե դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է լուծել տվյալ վարույթով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցը.
    4) եթե սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատական նիստի դահլիճից հեռացված վարույթի մասնակցի բացակայությամբ դատական նիստը շարունակելն անհնար է.
2. Դատալսումները դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող են հետաձգվել, եթե դա անհրաժեշտ է՝
    1) նոր ապացույց ձեռք բերելու համար.
    2) հանրային մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, ինչպես նաև պաշտպանության կողմին նոր մեղադրանքին ծանոթանալու և դրանից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկելու համար.
    3) վերդիկտ կամ դատավճիռ կայացնելու համար.
    4) եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում հետագա դատական նիստերին վարույթի համապատասխան մասնակցի ներկայությունն ապահովելու համար: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը դիմում է Սահմանադրական դատարան.
4. Դատալսումները հետաձգելու մասին դատարանը կայացնում է որոշում: Յուրաքանչյուր դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով վարույթը շարունակելուն խոչընդոտող հանգամանքների առանձնահատկությունը և դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցների բնույթը: