FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Ապահովման միջոցների հսկողի պարտականություններն ու իրավունքները.
1. Ապահովման միջոցների հսկողի հիմնական պարտականությունն է հետևել, որ`
    1) թողարկված հիպոտեկային պարտատոմսերը մշտապես ապահովված լինեն ապահովման միջոցներով` սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.
    2) մշտապես հնարավոր լինի նույնականացնել ապահովման միջոց հանդիսացող ակտիվները և, թողարկողի սնանկության դեպքում, այդ ակտիվներն առանձնացնել թողարկողի այլ ակտիվներից.
2. Հսկողն իր պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել բարեխղճորեն` ելնելով հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերից.
3. Հսկողն իրավասու է ցանկացած ժամանակ ստուգելու թողարկողի կողմից վարվող փաստաթղթերը, ինչպես նաև ցանկացած ժամանակ պահանջելու տեղեկություններ, որոնք վերաբերում են հիպոտեկային պարտատոմսերին և ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին.
4. Հսկողը պարտավոր է՝
    1) նախքան ապահովման միջոցներն ապահովման զամբյուղում ներառելն ստուգել ապահովման միջոցների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին և հիպոտեկային պարտատոմսերի գծով ստանձնելիք պարտավորություններին համարժեքությունը.
    2) վերահսկել թողարկողի մոտ սույն օրենքի պահանջներին համապատասխան և հիպոտեկային պարտատոմսերի գծով պահանջներին համարժեք չափով ապահովման միջոցների մշտական առկայությունը: Ապահովման միջոցների հսկողը մասնավորապես պետք է ուսումնասիրի ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիպոտեկային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները և կարող է պահանջել, որ ապահովման միջոցների զամբյուղում ներառվի տվյալ անշարժ գույքի գնահատված արժեքի միայն որոշակի տոկոսը.
    3) ապահովման միջոցների ռեգիստրում ածանցյալ գործիքները որպես ապահովման միջոց գրանցելուց անմիջապես հետո դրա մասին տեղեկացնել թողարկողի հետ այդ ածանցյալ գործիքներով գործարք կնքած բոլոր անձանց.
    4) թողարկողի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտման յուրաքանչյուր դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

5. Ապահովման միջոցների հսկողի պատասխանատվությունը սահմանափակված է հսկողի կողմից սույն օրենքով սահմանված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում: Մասնավորապես հսկողը պատասխանատվություն չի կրում թողարկողի կողմից հիպոտեկային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնահատման ճշգրտության համար.
6. Թողարկողը պարտավոր է հսկողի պահանջով երկու բանկային օրվա ընթացքում նրան տեղեկություններ տրամադրել ռեգիստրում գրանցված ակտիվների դիմաց ստացված գումարների, ինչպես նաև այդ ակտիվների հետ կապված ցանկացած փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են նշանակություն ունենալ հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների համար.
7. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նաև կենտրոնացված թողարկողի նկատմամբ: Հսկողի կողմից իր` սույն օրենքում նշված գործառույթները կատարելու նպատակով մասնակից կազմակերպությունները պարտավոր են հսկողին տրամադրել բոլոր պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը: