Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 934 Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար. 1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով և չափերով. 2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետևանքով, դատարանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը կարող է դնել այդ բանկի վրա. 3. Եթե բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնների խախտումը հանգեցրել է դրամական միջոցներն ապօրինի պահելուն, բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով: |