Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1180 Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը. 1. Գրանցված աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կարող են օգտագործել այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն. 2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործել ցանկացած անձ, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին. 3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ օգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ: |