Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 ԱԿՈՒՄԲՆԵՐԻ միության ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Ակումբների միության մասնակիցն իրավունք ունի օգտվել միության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից. 2. Ակումբների միության մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով դուրս գալ Ակումբների միությունից: Ակումբների միությունից կամավոր դուրս գալու կամ հեռացվելու դեպքում անդամ-ակումբները չեն կարող պահանջել վերադարձնելու իրենց կողմից կատարված վճարումները. 3. Ակումբների միության մասնակիցը պարտավոր է պահպանել միության կանոնադրությամբ սահմանված` անդամակցելու պարտադիր պահանջները. 4. Ակումբների միության մասնակիցը կարող է հեռացվել միությունից` կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Այդ դեպքում մասնակցի նկատմամբ կիրառվում են Ակումբների միությունից դուրս գալուն վերաբերող կանոնները: |