Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ. Սելեկցիոն նվաճման իրավական պահպանության չափանիշներն են` 1) նորությունը. Ցեղը համարվում է նոր, եթե մինչև արտոնագրման հայտ ներկայացնելու օրը տվյալ ցեղի տոհմանյութը սելեկցիոներն այլ անձանց չի վաճառել կամ այլ կերպ չի փոխանցել ցեղն օգտագործելու նպատակով` ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան 1 տարի առաջ, բ) այլ պետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան չորս տարի առաջ. 2) տարբերիչ առանձնահատկությունը. Սելեկցիոն նվաճումը համարվում է տարբերիչ առանձնահատկություն ունեցող, եթե արտոնագրման հայտը ներկայացնելու պահին հստակ տարբերվում է հանրահայտ սելեկցիոն նվաճումից. 3) միատարրությունը. Սելեկցիոն նվաճումը համարվում է միատարր, եթե հաշվի առնելով նրա բազմացման առանձնահատկությունները` այդ ցեղի կենդանիները բավականաչափ միատարր են իրենց հիմնական հատկանիշներով. 4) կայունությունը. Սելեկցիոն նվաճումը համարվում է կայուն, եթե նրա հիմնական հատկանիշները բազմակի վերարտադրությունից կամ վերարտադրության առանձնահատուկ ցիկլի դեպքում` ամեն մի այդպիսի ցիկլի վերջում, մնում են անփոփոխ: |