Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 36 Ներդրումային ընկերության գրանցումը և լիցենզավորումը. 1. Ներդրումային ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝ 1) գրանցման և լիցենզավորման դիմումը. 2) ներդրումային ընկերության գործարար ծրագիրը. 3) ներդրումային ընկերության հիմնադիրների ժողովի հաստատած ներդրումային ընկերության կանոնադրությունը՝ 6 օրինակից. 3.1) ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով. 4) տեղեկություններ ներդրումային ընկերության բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ. 5) ներդրումային ընկերության հիմնադիրների ժողովի որոշումը՝ ներդրումային ընկերության ղեկավարներ նշանակելու մասին. 6) տեղեկություններ ներդրումային ընկերության ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները. 7) ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով և սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը. 8) ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը. 9) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ ներդրումային ընկերության հետ չփոխկապակցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը. 10) ներդրումային ընկերության կազմում կամ անունից ներդրումային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող աշխատակիցների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 36 11) ներդրումային ընկերության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը. 12) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ. 3. Գործող ներդրումային ընկերությունը լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝ 1) լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմումը. 2) ներդրումային ընկերության գործարար ծրագրում կատարված փոփոխությունները. 3) ներդրումային ընկերության գործունեության կանոններում կատարված փոփոխությունները. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 4. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից գրանցելու և լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից: |