FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  13

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. Ձերբակալված կամ կալանավորված անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքներից, նաև իրավունք ունի`
    1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր և բանավոր տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի և պայմանների, դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաև իր վերաբերյալ մշակված տեղեկատվությունն ստանալու, բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.
    2) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.
    3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
    4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն, սույն օրենքով նախատեսված դեպքերում ենթարկվելու բժշկական զննության, որին կարող է ներկա լինել նաև իր ընտրած բժիշկը, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
    5) սոցիալական ապահովության.
    6) ստանալ իրավաբանական օգնություն.
    7) անձնական անվտանգության ապահովման.
    8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
    9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
    10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  13

11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
    12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
    13) իր մոտ ունենալ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի և գրառումների, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.
    14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների: Կալանավորված անձը նաև իրավունք ունի`
    1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.
    2) աշխատել.
    3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
    4) ստանալ և ուղարկել դրամական փոխանցումներ.
    5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  13

Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունի, որը համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին: