Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12.1 Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները և պայմանները. 1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներին համապատասխանելու վերաբերյալ: Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է, լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն, լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետևյալ տեղեկությունները. 1) ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին. 2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին. 3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է, և չի փոխանցվի որևէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության. 4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման և գործունեություն իրականացնելու վայրի մասին. 5) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման պայմանագրերում նախատեսված ներմուծվող կամ արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը, իսկ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության դեպքում` նաև կնքման ենթակա պայմանագրի նախագծում նախատեսված ապրանքների ցանկը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12.1 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջները և պայմանները լիցենզավորված անձը պետք է պահպանի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող գործունեության ժամանակ. 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ռազմական նշանակության արտադրանք համարվող այն ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը, որոնց ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև դրանց առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների կատարումն ապահովելու համար: Սույն մասում նշված ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ. 4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն վարում և իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում: |