FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Հանրագրին ներկայացվող պահանջները.
1. Հանրագիրը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները.
    1) «Հանրագիր» վերտառությունը.
1.1) հանրագրի վերնագիրը.
    2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
    3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
    4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաև հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, որ լիազորված է հանդես գալու հանրագիրը ներկայացնողների անունից.
    5) հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման կամ գործունեության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
5.1) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.
5.2) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.
5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.
    6) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը.
    7) հանրագիր ներկայացնող անձի առաջարկը, ինչպես նաև հիմնավորումը` ցանկության դեպքում.
2. Հանրագիրն ստորագրում է հանրագիրը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Իրավաբանական անձի ներկայացրած հանրագիրն ստորագրում է կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը.
3. Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ հանրագիրն ստորագրում են հանրագրին միացած բոլոր անձինք.
4. Եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը.
5. Հանրագրին կարող են կցվել ներկայացված առաջարկը հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

6. Եթե որպես հանրագիր ներկայացված գրությունը, հաղորդումը կամ առաջարկությունը պարունակում են վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմում կամ բողոք, ապա վարչական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որին հասցեագրված է հանրագիրը, վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումը կամ բողոքն առանձնացնում և ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով: