Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 69 ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ (ՀԱՐՑՄԱՆ) ՄԻՋՈՑՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ. 1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա լինելու` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով. 2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել են Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի կեսից ավելիին տիրապետող բաժնետերերը. 3. Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է սույն օրենքի 79-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ. 4. Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունումն ավարտելու պահից առնվազն 30 օր առաջ: Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում՝ էլեկտրոնային քվեաթերթիկները) պետք է տրամադրվեն բաժնետերերին ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ: |