FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  102

Ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների հետ կապված գործողությունները.
1. Ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք իրավունք ունեն այդպիսի ապրանքների նկատմամբ իրականացնելու դրանց անփոփոխ վիճակի պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ տեսազննել և չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանման վայրի տարածք.
2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործողությունները, այդ թվում՝ ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելը, փաթեթվածքի վնասվածքները վերացնելը, ապրանքների քանակը և (կամ) բնութագրերը պարզելու համար փաթեթվածքը բացելը, ինչպես նաև հետագա փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ապրանքները նախապատրաստելու համար անհրաժեշտ գործողությունները կատարվում են մաքսային մարմնի թույլտվությամբ: Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ մաքսային մարմնի թույլտվությունը տրամադրելու և այդպիսի թույլտվության տրամադրումը մերժելու կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
3. Անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի՝ ժամանակավոր պահպանման տակ գտնվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված գործողություններն իրականացվում են սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան: