FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Հարկային ծառայության դասային աստիճանները.
1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային աստիճաններ.
2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները. - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, - Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական.
3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հանրապետության նախագահը.
4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ: Դասային աստիճանի ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը: Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային աստիճանի ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային աստիճանն ստանալուց հետո`
    1) հարկային ծառայության գլխավոր դասային աստիճանների համար՝ ավելի քան 3 տարի.
    2) հարկային ծառայության ավագ դասային աստիճանների համար՝ ավելի քան 2 տարի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային աստիճանից, հարկային ծառայողի դասային աստիճանը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել.
6. Դասային աստիճանի իջեցումը կամ դասային աստիճանից զրկումը կատարում է տվյալ դասային աստիճանը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ.
7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց դասային աստիճաններ չեն շնորհվում: