Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հրապարակումը. 1. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պարտավոր է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ավարտից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, իր ինտերնետային կայքում հրապարակել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով. 2. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն ամսական կտրվածքով, իր ինտերնետային կայքում հրապարակել շրջանառության մեջ գտնվող կրիպտոակտիվների քանակի մասին տեղեկություն. 3. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պետք է ունենա ընթացակարգեր կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցների և կրիպտոակտիվների՝ հրապարակային առաջարկի ընթացքում հուսալի պահպանության համար։ Այդ նպատակով թողարկողը պարտավոր է առնվազն ապահովել, որ հրապարակային առաջարկի միջոցով ներգրավված դրամական միջոցները պահվեն Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում, իսկ կրիպտոակտիվները պահառության հանձնվեն սույն օրենքով սահմանված՝ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող որևէ անձի. 4. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է բավարարել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից կրիպտոակտիվներ ձեռք բերողի կողմից հրաժարվելու իրավունքի իրականացման վերջնաժամկետի ավարտը։ |