FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Մաքսային կարգավորումը և մաքսային գործը Հայաստանի Հանրապետությունում.
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային կարգավորումը մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու մասին» պայմանագրին (այսուհետ՝ Միությանը միանալու մասին պայմանագիր) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային գործի իրականացման կարգի ու կանոնների սահմանումն է.
2. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված տեղափոխման կարգի և պայմանների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողությունը, մաքսային գործառնությունների կատարման կարգը, ներառյալ մաքսային հայտարարագրումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը, մաքսային վճարների, այլ վճարների և հարկերի գանձումը, մաքսային հսկողությունը և մաքսային վարչարարության իրագործման այլ միջոցներ, ինչպես նաև մաքսային մարմինների և ապրանքների տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքներն իրացնող անձանց միջև հարաբերությունների ապահովումը: