Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 180 Պաշարների տեղափոխումը Միության մաքսային սահմանով. 1. Պաշարների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են հայտարարագրվել և բաց թողնվել որպես պաշարներ, եթե դրանք բեռնվում են երկաթուղային տրանսպորտի վրա անմիջապես մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված անմաքս առևտրի խանութներից. 3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 283-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել անմաքս առևտրի խանութից որպես պաշարներ ձևակերպված և երկաթուղային տրանսպորտի վրա բեռնվող ապրանքների օգտագործման կարգը և պայմանները: |