FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  13

Մշտական հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը.
1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝
    1) նախապատրաստում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
    2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.
    3) մասնակցում է Խորհրդի նիստերին.
    4) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը.
    5) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.
    6) համակարգում է Ազգային ժողովի մարմինների և Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.
    7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.
    8) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.
    9) կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.
    10) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.
    11) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից և հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայությունները.
2. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։