Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 44.1 Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը. 1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը կամավոր հիմունքներով իրավաբանական օգնության անհատույց տրամադրումն է սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի. 2. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն կարող են տրամադրել փաստաբանները, ինչպես նաև այլ անձինք՝ հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները. 3. Կազմակերպությունները, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաները կարող են կազմակերպել կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր. 4. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում. 5. Կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը խրախուսելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը՝ 1) սահմանում է կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը և այլ չափանիշներ, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրերի չափանիշները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 44.1 2) սահմանում է յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր իրականացրած) փաստաբանների և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցուցակի կազմման և վարման կարգը: Սույն կետով սահմանված ցուցակում ներառվում են սույն օրենքի 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-3-րդ կետերով սահմանված տվյալները. 3) կարող է նախատեսել փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր կազմակերպած) փաստաբաններին և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններին խրախուսելու այլ միջոցներ. 6. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած փաստաբաններն ազատվում են վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունից: Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում արտոնագիրը վերականգնած փաստաբանի կողմից վերապատրաստման դասընթացներ անցնելու և որպես կարգապահական տույժ նշանակված վերապատրաստման դասընթացներ անցնելու դեպքերի նկատմամբ. 7. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը փաստաբանների պալատը կազմում է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը և կազմելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն. 8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: |