FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  77

Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.
1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը.
2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող, ինչպես նաև միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում.
4. Եթե նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, և սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: