Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն հարցման միջոցով: Նախաձեռնողը պարտավոր է ժողովի որոշման նախագիծը, իսկ կառավարման մարմնին կամ այլ անձանց լիազորությունների վերապահում նախատեսող համապատասխան լիազորագրի կամ պայմանագրի նախագիծը ներկայացնել ստորագրման կամ դրա պատճենն ուղարկել շինության յուրաքանչյուր սեփականատիրոջ: Որոշման նախագիծը պետք է կազմվի մեկ միասնական փաստաթղթի ձևով: Սույն կետում նշված փաստաթղթերի պատճեններն ի գիտություն են հանձնվում նաև շենքի կառավարման մարմնին. 2. Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի շինության կառավարման մարմինը սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը կամ դրանց պատճեններն ուղարկում է նրա նշած հասցեով: Այս դեպքում օրակարգի տեքստն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարած ծախսերը հատուցում է շինության սեփականատերը. 3. Ժողով նախաձեռնողը, իսկ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` շենքի կառավարման մարմինը, պարտավոր են հատուցել համապատասխան փաստաթղթերը շինության սեփականատիրոջը պատշաճ ձևով չհանձնելու կամ չուղարկելու հետևանքով նրան պատճառված վնասները. 4. Ժողովի որոշման նախագծում նշվում են նաև ժողով հրավիրողի անունը (անվանումը), ստորագրությունը, նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), ընդունվող որոշումների ցանկը, քվեարկության տեղը, նախագծում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակը, քվեարկության համար նախատեսվող ժամկետը, որը չի կարող 5 օրից պակաս լինել, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն. 5. Որոշման նախագծի բնօրինակի վրա, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին, շինության սեփականատերերը պարտավոր են իրենց ստորագրությամբ գրավոր քվեարկել (կողմ, դեմ, ձեռնպահ): Ընդունված են համարվում որոշման նախագծի այն հարցերը, որոնք հավաքել են սույն օրենքով նախատեսված ձայների համապատասխան քանակ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 6. Որոշման նախագծի քվեարկության ժամանակ արգելվում է լրացումներ կամ փոփոխություններ կատարել դրանում: Եթե քվեարկության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում փոփոխել կամ լրացնել որոշման նախագիծը, ապա պետք է կազմվի նոր նախագիծ: Փոփոխություններով կամ լրացումներով ընդունված որոշումներն անվավեր են: Ընդունված որոշման նախագիծը համարվում է անվավեր նաև, եթե նախագիծը պատշաճ ձևով չի ներկայացվել շինության սեփականատերերի տասը տոկոսից ավելիին. 7. Ժողով նախաձեռնողը պարտավոր է ժողովում ընդունված որոշումների պատճենները` ընդունման օրվանը հաջորդող երկու օրվա ընթացքում, ծանուցել շինությունների սեփականատերերին` նշելով դեմ քվեարկած սեփականատերերի անունները: |