Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 2) հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները՝ կարող է որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից որևէ մեկով չի որոշվել, որ անձը պետք է կրի նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը. 15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված դեպքում դատական ակտերից որևէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս նշանակված պատիժները համակցելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի կանոններով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են. 16. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարել է նոր հանցանք, որը բացահայտվում է փորձաշրջանն անցնելուց հետո, ապա անձը դրա համար պատիժը կրում է առանձին: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 Պատիժը պայմանականորեն չկիրառելը. 1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին. 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նաև այն անձը, որի նկատմամբ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ. 3. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը որոշվում է համակցությամբ վերջնական պատիժը նշանակելուց հետո. 4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. 1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, 2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, 3) հանցանք կատարածի անձը, 4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել. 5. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունները: Փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող պարտականություններն են՝ 1) կրթական և մշակութային ծրագրերին մասնակցելը, այդ թվում՝ նոր արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելը, 2) առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելը, 3) բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը, |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 4) ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելը, 5) հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելը, 6) սեռավարակից կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունից բուժման կուրս անցնելը, 7) տուժողի, նրա ընտանիքի անդամի, նրա խնամքի տակ գտնվող անձի կամ դատարանի կողմից նշված այլ անձի հետ որևէ շփում ունենալու արգելքը, 8) որոշակի վայրեր այցելելու արգելքը, 9) հոգեբանական-վերականգնողական կուրս անցնելը. 6. Դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ, որոնք կարող են նպաստել նրա վերասոցիալականացմանը. 7. Զինծառայողի վրա կարող են դրվել այնպիսի պարտականություններ, որոնք չեն խոչընդոտում զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումում իր ծառայողական պարտականությունների կատարումը. 8. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը կարող է նշանակել նաև լրացուցիչ պատիժ, ինչպես նաև անվտանգության միջոց. 9. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ դատարանի նշանակած անվտանգության միջոցը կամ լրացուցիչ պատիժը կատարելուց, ապա համակողմանի գնահատման ենթարկելով խուսափելու պատճառները՝ դատարանը վերացնում է անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ մինչև 1 տարի ժամկետով երկարաձգում է անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանի ժամկետը, այդ թվում` առավելագույն` 5 տարի ժամկետով նշանակված փորձաշրջանի ժամկետը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 10. Եթե փորձաշրջանի ժամկետը երկարաձգելուց հետո անձը շարունակում է խուսափել դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ դատարանի նշանակած անվտանգության միջոցը կամ լրացուցիչ պատիժը կատարելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը. 11. Եթե հանցագործությունների համակցությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, որը պայմանականորեն չի կիրառվել, և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, ապա դրա կատարումից խուսափելու դեպքում դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը վերացնում է. 12. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է նոր դիտավորյալ հանցանք, ապա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացվում է: Այդ դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով. 13. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է անզգույշ հանցանք, ապա պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը գործի հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքով որոշում է չվերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը և նոր կատարված հանցանքի համար նշանակում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ապա այդ պատիժը պայմանականորեն չի կիրառվում, և փորձաշրջանի ժամկետը երկարաձգվում է մինչև 5 տարի ժամկետով: Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է մեկից ավելի անզգույշ հանցանք, ապա պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը վերացվում է: Եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը, ապա պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 14. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում հանցագործությունների համակցության համար պատիժ նշանակելու՝ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված կարգով: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները, կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ: Եթե դատարանը նպատակահարմար չի համարում պատիժը պայմանականորեն չկիրառելը, ապա անցած փորձաշրջանի 2 օրը հաշվվում է կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման 1 օրվա դիմաց. 15. Եթե անձը կատարել է նոր հանցանք մինչև պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելը, ապա դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի կանոններով. 15.1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, և այդ դատական ակտերից որևէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատարանը հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս՝ 1) վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից առնվազն մեկով որոշվել է, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը. |