Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 Ջրօգտագործման թույլտվությունը. 1. Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն ներառում է տիտղոսաթերթ, պահանջներ և պայմաններ. 2. Տիտղոսաթերթը պետք է ներառի՝ 1) ջրօգտագործման թույլտվության համարը. 2) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության կամ հաշվառման հասցեն). 3) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը. 4) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը. 5) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը. 3. Ջրօգտագործման թույլտվության պահանջները՝ 1) ջրառի, ջրահեռացման և ջրօգտագործման վայրերը. 2) ջրօգտագործման նպատակները. 3) ջրառի, ջրահեռացման և կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները. 4) էկոլոգիական թողքը. 5) ջրօգտագործման ժամանակահատվածը. 6) ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների ապահովման վերահսկողության մեխանիզմները. 7) ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները. 8) համապատասխան պահանջներ՝ ջրօգտագործման հաշվառման, էկոլոգիական թողքի հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար. 9) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում. 10) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաև կոնսերվացման աշխատանքների կատարման պայմաններ, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու պարտականություն. 11) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող՝ սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը. 4. Ջրօգտագործման թույլտվության պայմանները՝ 1) առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու, սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու, արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ և առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կցում է սույն օրենսգրքին չհակասող պայմաններ. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 2) այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման. 3) ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձևափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձևափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին: Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է կառավարությունը. 5. Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը. 6. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ: |